Ինչ է իրենից ներկայացնում NoPhone-ը՝ iPhone 6-ի «այլընտրանքային» տարբերակը
The Independent-ը, անդրադառնալով NoPhone-ին՝ iPhone 6-ի «այլընտրանքին», գրում է, որ այն հարթ ու սառը պլաստմասսայի կտոր է:
Այս հեռախոսն առանց մարտկոցի է, առանց տեսախցիկի և, ըստ էության, ոչ էլ հեռախոս է: Հետաքրքրական է դրա տեխնիկական բնութագրիչների ցանկը, որում բոլոր բնութագրիչների առաջ նշված է՝ «չունի», «չկա»:
Հեռախոսը ստեղծողները նպատակ են հետապնդել ցույց տալ, որ պլաստմասսայի կտորից այն կողմ էլ կյանք գոյություն ունի, և չարժե «մահանալ» թանկ-թանկ հեռախոսների համար:
Վերջնական տարբերակը դեռ պատրաստման ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարծիքներ են մեջբերվում, որոնց համաձայն՝ նման հեռախոսով մարդ կարող է մի շաբաթ ընկերոջը sms-ներ չգրել և բազմակի անգամ բարելավել իր շփումները՝ իրական ռեժիմում:












