Փարիզում անցկացվել է Ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառ (լուսանկարներ)
Փարիզում հոկտեմբերի 23-26-ն անցկացվել է Ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառ (FIAC), որին մասնակցել է 191 պատկերասրահ աշխարհի 26 երկրից։ Առաջին նման ցուցահանդեսն անցկացվել է Փարիզում 1974-ին, որն ունեցել է ավելի քան 9.000 այցելու։
FIAC տոնավաճառը համարվում է ամենախոշորներից և ազդեցիկներից Եվրոպայի ժամանակակից արվեստի աշխարհում։ Ցուցահանդեսի նորույթները ներկայացված են ՏԱՍՍ գործակալության ֆոտոշարքում։
























