Խելացի ուսանողները նախընտրում են Radiohead և Բեթհովեն լսել
ԱՄՆ-ից ծրագրավորող Վիրջիլ Գրիֆիտն ուսումնասիրել է տարբեր ամերիկյան քոլեջների ուսանողների ճաշակները սոցիալական ցանցերում նրանց «լայքերով», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Metro-ին:
Գրիֆիտը զուգահեռ է անցկացրել ուսանողների երաժշտական ճաշակների և նրանց քննական արդյունքների միջև:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, Radiohead, Counting Crows, U2, Coldplay և, հատկապես, դասական երաժշտության սիրահարներն ընդհանուր առմամբ ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս, քան Բեյոնսե, Բոն Ջովի և ռեփեր Լիլ Ուեյն լսող ուսանողները:










