Հռոմի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել աղբ հավաքող տղաների մասին ֆիլմը

12:15 • 27.10.14

Հռոմի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսը լավագույն աշխատանք է անվանել անգլիացի ռեժիսոր Սթիվեն Դոլդրիի «Աղբ» ֆիլմը՝ Մարտին Շինի և Ռունի Մարայի դերակատարմամբ, գրում է newsru.com-ը։

 

Այս տարի փառատոնի լավագույն ֆիլմը որոշել է հանդիսատեսը, որը հնարավորություն է ունեցել քվեարկելու մի քանի միջոցներով՝ կինոսրահից դուրս գալուց հետո, բջջային հավելվածների միջոցով, կինոփառատոնի պաշտոնական կայքում, ինչպես նաև «Աուդիտորիում» գլխավոր համերգային համալիրի տարածքում հատուկ հատկացված վայրերում։

 

«Աղբ» ֆիլմը պատմում է 3 տղաների արկածների մասին, ովքեր ապրում են երրորդ աշխարհի երկրներից մեկում և աղբ են հավաքում։
 

Հռոմի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել աղբ հավաքող տղաների մասին ֆիլմը