Yves Saint Laurent նորաձևության տան ղեկավարն աճուրդի կհանի իր գրքերի հավաքածուն

11:00 • 28.10.14

Yves Saint Laurent նորաձևության տան ղեկավար Պյեռ Բերժեն 5 տարի առաջ վաճառքի էր հանել կտավների իր հավաքածուն, իսկ այժմ որոշել է վաճառել նաև գրադարանը, գրում է buro247.ru-ն։

 

Ավելի քան 1.000 բացառիկ ձեռագիր վաճառքի կհանվի 2015թ. դեկտեմբերին՝ Փարիզի Hôtel Drouot հյուրանոցում կայանալիք աճուրդում։ Ձեռագրերի թվում կան նաև 15-րդ դարի ստեղծագործություններ։ Ընդհանուր կանցկացվի 7 թեմատիկ վաճառք Sotheby's աճուրդի տան հետ համատեղ։

 

Բերժեի հավաքածուն ընդգրկում է այնպիսի եզակի նմուշներ, ինչպես Լև Տոլստոյի և Ֆյոդոր Դոստոևսկու վաղ հրատարակությունները ռուսերենով, ինչպես նաև Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գրքի առաջին նմուշներից մեկը (1883)։ Աճուրդում կներկայացվեն նաև Շեքսպիրի, Ջոյսի, Պոյի, Ուիթմենի և Գերտրուդա Սթայնի աշխատանքները։ Կատալոգը հասանելի կլինի 2015թ. սեպտեմբերի 15-ից։
 

Yves Saint Laurent նորաձևության տան ղեկավարն աճուրդի կհանի իր գրքերի հավաքածուն