Apple-ը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաինովացիոն ընկերությունը

18:51 • 28.10.14

 Բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցուղիների ճյուղի ընկերությունները 2014 թվականին կրկին զբաղեցրել են առաջին հորիզոնականները The Boston Consulting Group-ի (BCG) 50 ամենանորաստեղծական ընկերությունների վարկանիշում:

Նորաստեղծությունների բնագավառում անփոփոխ առաջատարը, սկսած 2005 թվականից, երբ BCG-ի առաջին անգամ ներկայացրեց այս վարկանիշը, Apple-ն է:

Google-ը և Samsung-ը վերստին փոխել են տեղերը և զբաղեցրել համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Microsoft-ը և IBM-ը գրեթե ամեն տարի մտել են առաջին տասնյակը՝ սկսած 2005 թվականից, 2013 թվականին դրանք զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը:

 

Ինչպես ասված է BCG-ի "The Most Innovative Companies 2014: Breaking Through is Hard to Do" («Ամենանորաստեղծական ընկերությունները – 2014. ճեղքումը հեշտ չի տրվում») հաշվետվության մեջ, այդ ընկերություններին հաջողվել է ետ մղել 2013 թվականի վարկածի 50 ամենանորաստեղծական ընկերությունների առաջատարների ամբողջ հնգյակին, ինչպես նաև՝ առաջին տասնյակի 7 մասնակիցների և 21 ընկերությունների, և դա նրանց ամենամեծ ճեղքումն է 2010 թվականից ի վեր:

 

Սպառողական ընկերություններն զբաղեցրել են առաջին 50 տեղերից 14-ը, ինչը նույնպես ամենաբարձր արդյունքն է 2010 թվականից ի վեր: Վարկանիշի թոփում սոսկ երեք հորիզոնականներ են զբաղեցնում այլ հատվածների ընկերությունները, ներառյալ Tesla Motors (7-րդ) եւ Toyota Motor (8-րդ) ավտոմոբիլային ընկերությունները:

Զարգացող տնտեսությամբ երկրներից միայն 5 ընկերություններ են մտել ցանկը. Lenovo-ն, Xiaomi Technology-ն, Tata-ն, Tencent-ը, Huawei-ը:

 

2014 թվականին 50 ամենանորաստեղծական ընկերությունների ցանկում ամենամեծ փոփոխությունը դիրքերի կորուստն է ավտոմոբիլաշինական ճյուղի ներկայացուցիչների կողմից: Ցուցակ են մտել սոսկ ինն այդպիսի ձեռնարկություններ, և միայն չորսն են հայտնվել առաջին քսանյակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: 

Apple-ը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաինովացիոն ընկերությունը