Apple-ի ղեկավարը բացատրել է, թե ինչու են դադարեցրել iPod Classic-ի արտադրությունը

16:54 • 28.10.14

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ iPod Classic մեդիանվագարկիչները հանվել են արտադրությունից, քանի որ ավելի ու ավելի էր դժվարանում դրանց համար մասեր գտնելը, գրում է Interfax-ը՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Կուկի խոսքով՝ Apple-ին այլևս հասանելի չեն այն բոլոր մասերը, որոնք անհրաժեշտ են 160 գիգաբայթ հիշողություն ունեցող iPod Classic-ը վերանորոգելու կամ նորերն արտադրելու համար։

 

Դրանք հանվել են արտադրությունից նախորդ ամիս iPhone 6-ի և iWatch-ի ներկայացումից հետո, սակայն մեկնաբանություններ, թե ինչ պատճառներից ելնելով է հանվում նվագարկիչը շուկայից՝ չի նշվել։

Apple-ի ղեկավարը բացատրել է, թե ինչու են դադարեցրել iPod Classic-ի արտադրությունը