Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

14:47 • 28.10.14

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը համատեղ՝ 2014 թ. նոյեմբերի 7-11-ը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն: 

Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն՝ «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը: 

Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:
Փառատոնի մուտքն ազատ է:
 

Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն