Մարդու գլխի մեջ հազար գելուգազան կա, փորում՝ օձեր, սրտում՝ ծառուծաղիկ. մարդկային ձայներ Արմենասարից
…և քանի դեռ երկրի երեսից իսպառ չի ջնջվել հոդաբաշխ խոսքն ու կապակցված միտքը, մենք կարդում, գրում, արտասանում ենք՝ անասնական աշխարհին ցույց տալով, թե առնվազն այդ երեք շնորհիվ հավիտյանս զատված ենք իրենից։ Թե չէ, կյանքը համառորեն ապացուցում է, որ աշխարհից անհետացած հազարավոր տեսակների մեջ բանական մարդուն էլ է պետք «դուրս գրել»։ Անխոս, նրա հետնորդը եկավ ավելի փոքր ժանիքով, իր նախնուց ավելի մեծ գանգով և վայրենի մազածածկի մեծ փունջն անտառում թողած... բայց համը լրիվ հանեց այս նոր արարածի դաստակի բռնողականության ավելի մեծ հունարը, գլխուղեղի շուրջ 80 տոկոսի ջրաֆիկացումը, ամենակերության հասած նոր ստամոքսը և մանավանդ մարդկության, թերևս, ամենամեծ կորուստը՝ ըմպանն ու լեզվատակն իրար ագուցող ոսկորի ջարդը։ Իհարկե, այս նոր կաթնասունի տեխնիկան արդեն հասել է անգամ սեփական կենսաբանությունը սրբագրելուն, բայց փաստ է, որ նրա բանականությունը բավարար չէ ամենակարևոր հարցերի խորքը մտնելու և այնտեղից անվնաս դուրս գալու համար։ Եվ այդպես էլ սահմանված է. այս նոր հոմոյի գլխուղեղին Վերինները հատկացրել են այնքան էներգիա, որով աշխատում է 10-ը վատտանոց լամպը, իսկ ամենամեծ պատիժն այն է, որ այդ մի քանի գրամանոց ուղեղը կարգված է որպես նրա կառավարիչ՝ աջուձախ հրահանգներ է տալիս, իսկ մարդն օրուգիշեր տեղեկատվական կտեր է ուտում ու այդ իշխող ռեժիմի թակն ավելացնում իր վրա։ Բայց, կներեք, չէ՞, որ մարդու գլխուղեղը չի ցավում երբեք. բոլոր օրգան-համակարգերը ճիշտ է առաջինը հենց նրան են ասում իրենց ցավի մասին, բայց ինքը չունի ցավային որևէ ընկալիչ և ուղղակի չի կարող ցավ զգալ։
Եվ ինչո՞ւ եմ ես զարմանում, որ ինձ հուզող ամենագլխավոր հարցերին պատասխանեց ոչ թե գերժամանակակից տեղեկատվությամբ ուղեղը լցրած մեկը, այլ Տավուշի Արմենասարում իր տապանը փռած, սրտով մտածող, ցավի նուրբ թելերի վրայով ամեն օր անցնող մյուսը՝ նախաստեղծ, Աստվածային Մանիկ Մելիքյանը, ով քաղաքից բերած ու փոշով լցված իմ գլուխը մի լավ թափ տվեց, ինձ տալով կյանքի թերևս ամենափայլուն մաստեր կլասը...գնացեք սարերը, գնացեք իսկական մարդկանց մոտ...գրողը տանի, գտեք ձեզ, գտեք, այսպիսի կյանքն արդեն անտանելի է...
-Բարև ձեզ։
–Այ, բարով եք եկել,Աստծո բարին,.ասել էին, որ գալու եք, ես էլ չէի հավատում, ասում էի դրանք Երևանը չեն բրախի, գան, ընկնեն էս սարը. դե եկեք, եկեք մի քիչ մածուն, ռեժան կերեք...
–Դու էս ինչ սիրուն ու անուշ ես...արի միասին երգենք։
,, Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք...,, ./Երգում ենք/
–էհ, դու ինձ առաջ պիտի տեսնեիր է, նախշած նկար. մեր մարդը հենց ինձ տեսավ, ասավ՝ ես քոնն եմ, դու՝ իմը, էլ էդ մասին խոսք չկա։
-Բա էդ սարթ մարդուն հետո ոնց սիրեցիր...
_Չէ, հեչ սարթ չի, ուղղակի սիրահարվել էր ու շատ պինդ բռնացրեց։ Հետո իրար սիրել ենք, շատ, բայց դե հիմա մեծացել ենք արդեն, տենց բաներ էլ չկա, քուրուախպեր ենք հիմա դառել։
Եկ, եկ, էս սարի տուն ա՝ ոչ լույս կա, ոչ ռադիո ու «տելեվիզր» լալ ու քառ ապրում ենք. հես է, սրանք էլ իմ էրեխեքն են՝ էս հավերը, խոզերը... տավարն ու էծերն էլ ուղարկել եմ դպրոց՝ սարը, գնան սովորեն աշխատելն ու ապրելը, բա, արևդ կծեմ, նստի, տեսնեմ ոնց ես, մի քիչ պատմի, տեսնեմ ինչ կա մայրաքաղաքում. Էհ, երեսուն տարի ա, արդեն ով ա Երևանի երեսը տեսել։
-էհ, Մանիկ ջան, Երևան ա՞ մնացել, որ մի հատ էլ պատմեմ, հինը քանդել են, լրիվ թազա քաղաք սարքել, որ տեսնես, չես ճանաչի. դու էս սիրուն սարից պատմի, քաղաքն ինչ ա, մի ցամաք տեղ ա՝ ծառուծաղիկ են ուզում տնկեն, որ մի քիչ նմանեցնեն էս սիրուն սարին, բայց հո չեն կարող Աստծո նկարած էս հրաշք պատկերին հասնեն։
-էհ, չգիտեմ, ցավդ տանեմ. էս հավի բմբուլն էլ գիտի ինքը ծանր ա, բայց որ քամին գալիս ա, էդ վախտ ա մենակ հասկանում, թե ինչքան ա թեթև՝ քամին մի հատ հո ա անում, ըհը՝ ոչ եղել ա, ոչ բան։ Տենց մարդիկ էլ կան, որ կյանքի դժվարությունը չեն տեսել ու մտածում են, թե իրանք ամենազոր են, բայց վերջում եզից կաշին ա մնում, մարդուց էլ՝ մի բարի անուն։ Արի, արի մի պանրաճիլ սարքեմ, կեր, ճամփից ես եկել, սոված ես. բերանին կապ չկա, բայց ես ճանճ եմ, չեմ կարողանում տեղս տիտիկ անեմ, դատարկ սեղանին զրից չեն վեր ածի, վեր։
-Իմ երեսը փափուկ երես չի, դու իմացի, ես էսօր էստեղից գնացողը չեմ. էս գիշեր մի տեղ կտաս, չէ, քնե՞մ...
-Վույ, դու էդ բանն ինձ չասես, հենց իմ տեղերը կտամ, կքնես։
-Քո բարձին քնեմ, քո երազները տեսնեմ...
-Գիտե՞ս, քեզ մի բան եմ ուզում հարցնեմ. ես ու մեր մարդը հենց էստեղ է, քնած չէ, արթուն, մի տենց հրաշք տեսանք, մի հրաշք. էս սարը միանգամից տասը գույն դառավ՝ կարմիր, կապույտ, դեղին ... մեր մարդն ասավ՝ Մանիկ, էս այլմոլորակայիններն են եկել, ես էլ շատ վախեցա։ Ասի՝ այ մարդ, քեզ ինձանից կհանեն, կտանեն, արի տուն։ Դե մտածում եմ էլի, աշխատող ձեռք ա, ես առանց իրան ոնց եմ անելու։ Բայց դու ինձ ասա, էդ ինչ բան էր, եկավ, մի քանի ժամ հենց ստեղ կանգնեց, հետո թե դու տեսել ես, ես էլ եմ տեսել՝ կորավ, գնաց։
-Բա ես ինչ իմանամ, էդ դու պիտի ասես, քանի տարվա սարեցի ես. կարող ա՞ ծիածան էր։
-Չէ, հողը չոր, երկինքը՝ մաքուր, ինչ ծիածան։ Երևի էդ այլմոլորակայիններն էին եկել մեզ ստուգեն, տնտղեն։
– Բայց դե հայի էսօրվա դաժան կյանքին իսկի այլմոլորակայինի սիրտը չի դիմանա, երևի ձեր կյանքը տեսել են, վախից փախել։
-Հա էդ էլ ես ճիշտ ասում։ Ամբողջ օրը անասունի հետևից կախ ընկած վազ ենք տալիս, իրիկունն էլ՝ խնոցի ենք, արի քեզ հարի, կաթումածուն արա, ռեժան սարքի, հավի հետևից աչքերդ ման տուր, որ հարամություն չանի, ուրիշ տեղ ձու տանի, էհ, մեր կյանքը որ շատ քրքրես, շան հոտ կգա։ Մի կտոր հացին, մի բաժակ քրտինք ա հասնում, ցավդ տանեմ։ Բայց դե կանգնած ջուրը կհոտի, ես աշխատելուց հոգնել չունեմ։
-Կյանքում ամենալավ բանը ի՞նչն է։
-Ամենալավ բանը արդար ապրելն ա, որ հոգիդ արծաթով չծախես։ Մարդ, որ իրա մարդկությունը ծախի, տեղը ինչ պիտի առնի, որ դրանից լավ բան լինի։ Բա վեր գցած քարն էլ գլխիդ ա է ընկնելու։ Փիսությունն էլ ամենավատ բանն ա, ցավդ տանեմ։
-Բա մարդն ուզում է լավ ապրել, լավ ուտել, լավ ման գալ, իսկ աշխարհն էլ նեղ է կեսի համար և մարդը գնում է սրիկայությունների, խաբում է, թալանում է, որ իր տեղն արևի տակ պինդ պահի։
-Վայ, չէ, չէ.անարդար բանի գլխին միշտ մի ծանր քար կա, էսօր, թե էլօր քեզ տակով ա անելու։Որ ձեռից մաքուր չեղար, ձեռդ կեղտոտ եղավ, մի օր երեսդ էլ կկեղտոտվի։ Եթե չկա, պիտի աշխատես, կա՝ պիտի էլի աշխատես։ Աշխատող մարդը սոված չի մնա.էս շունը, որ շուն ա, աշխատում ա մի օգուտ տա, որ մի ոսկոր տաս, ինքը սևերես չմնա։ Տես, մեզ ոնց ա լսում, գիտի որ քաղաքից կարևոր մարդ ա եկել, մեզ իսկի չի էլ խանգարում, ինքն էլ ա լսում։
-Կարևոր մարդը Մանիկն ա, ոչ թե քաղաքից եկածը. իմ գլուխը լրիվ քաղաքի փոշի է. գիտես չէ՞, մեր գլուխը լրիվ թափ են տվել արդեն էս հեռուստատեսությունը, քաղաքականությունը, բանը, դուք փրկված ես, որ այստեղ էդ բաները չկան։
-Չէ, բա մարդը պիտի իմանա, ինչ ա կատարվում, հո խոզ չի, որ մենակ իրա լափն ուտի ու մեջքի վրա թեքու ընկնի։ Ես սաղ ձմեռը տելեվիզրի առաջ նստում եմ, որ էն չիմացած բաները նայեմ, մի բան սովորեմ։
-Բայց որ էստեղ դրանք չկան, ասա ինձ անկեղծ, ինչդ է տուժում. էս բնությունը, էս սիրուն ձայները մի հեռուստացույցի չափ չկա՞ն։
-էդ հեչ, էս սարը տասը հեռուստացույց ու ռադիո արժի, բայց դե ասենք էն սարի հետևում կարող ա մի վտանգ կա, մի թուրք կա, այ էդ պիտի իմանաս, չէ՞։Մարդու աչքը իրա թարթիչը չի տեսնում, պիտի մեկն ասի, որ թարթիչդ ճեպռոտ ա, գնա լվա, մաքրի։ Իմացա՞ր։
-Հա, իմացա... ես իզուր եմ գնացել Համալսարանում 5 տարի կորցրել, պիտի գայի քեզ մոտ, ահագին բան կսովորեի քեզնից, գիտե՞ս։
-էՀ, մենք մենակ խոզի, կովի հետ խոսող օքմի ենք, մարդիկ էլի, դու ինձնից ինչ պիտի սովորես. դու մայրաքաղաքից ես եկած, ամեն բան էլ գիտես։
-Մանիկ ջան, մայրաքաղաքի ժողովուրդը մի րոպե չի կանգնում, որ իրեն կողքից նայի, մի րոպե հանգիստ չունի, որ իրեն մի հարց տա, կամ այսպիսի սիրուն բնությո՞ւն է տեսնում, որ հիշի ինքն ով է, ինչո՞ւ է եկել այս աշխարհ։ Դու հազար երևանցի կծալես քո խելքով։
-Չէ, ես գիտեմ դու ով ես, ես ով եմ։ Նայի, էս գառը մի քանի օրական է, բայց հասկանում է, որ պիտի իրա կերած կաթի համար մորը սիրի, հարգի. հեսա, իրիկունը կտեսնես, թե ոնց ա մոր ծիծը ծծելու ժամանակ ծունկը ծալում, աչքերը արցունք ա կապում, որ մեր ունի, տեր կա գլխին, իրան պահող կա։ Խի էս մատղաշ գառը դա հասկանում ա, մենք չե՞նք հասկանում։
-Դե գայլն ու մարդը գառանը նույն աչքով են նայում հազար տարի, չգիտեմ, ոնց որ թե մարդը ոչ թե զարգանում է այդ քաղաքների բարձրահարկերում նստած, այլ ավելի է վայրենանում, օրինակ՝ հարյուրավոր տարիներ է մի նոր կենդանու ընտանի չի սարքել, երևի չի ուզում իր տեղից, իր հացից մի կտոր էլ նրան բաժին հանի։ Հիմա էս կատվին դու ինչո՞ւ ես պահում, ո՛չ կաթ է տալիս, ո՛չ էլ շան պես հաչում, երբ անծանոթ մարդ է տեսնում։
-Չէ, ամեն մեկն իր դերն ունի։ Ով կատու չպահի, մկներ կպահի։ Ամեն մի կենդանի, ամեն մի մարդ մի բանի համար է աշխարհ գալիս։ էս սարի ջուրն էլ գնում, լցվում ա մի ծով, բոլոր ջրերն էլ իրենց ճամփեն գիտեն, նրանք էլ են իրար սիրում, մարդուկնիկ դառնում, վերջում գնում, թափվում են ծովը։
-Մարդն էլ գիտի՞ իր ճամփեն, թե՞ մոլորվել է անվերադարձ։
-Մարդը մարդ ա, դարման չի։ Էդ գիտե՞ս, որ դարմանին հարցնում են՝ բա քո տունը որտե՞ղ ա, ասում ա՝ քամուն հարցրեք, ինքը գիտի։ Բայց դե մարդ կա, կամ իրեն ասես, կամ էլ՝ էս քարին. ուշքը վրեն չի։ Ասում ա՝ բերեք, բերեք ես ուտեմ, կշտանալ չունի։ Բայց շատ ուտելը փոր ա ցավացնում, շատ խոսալն էլ գլուխ ա տանում։ Մեր էս ղեկավարները շատ ուտում են, շատ էլ խոսում, դրա համար էլ մեր աշխարհը հիվանդացել ա։
-Ինչից է երևում, որ մենք արդեն հիվանդ ենք, մեր աշխարհը հիվանդ է։ Ճիշտն ասած, էն օրը ես էլ էի սրա մասին մտածում...
-Բա որ խաներն ու բեկերը ջրհորի մեջ թքեն, մաքուր ջուր կմնա՞, որ մենք էլ խմենք այդ աղբյուրից ու օխայ ասենք։ Չի մնա. մենք էլ էդ ջուրը խմում, հիվանդանում ենք։ Դու լավ էլ ասիր, որ ստեղ դինջ են առանց էդ տելեվիզրի, որ միացնում եմ, իսկական որ հիվանդանում եմ։ Ով խոսում է, գլուխ է գովում, էդ մինիստրները, բանը։ Դե թող առաջ ասեղն իրանց խրեն, նոր մախաթը՝ մեզ։ Ուզում ես թագավոր էղի, ուզում ես՝ իշխան, մեկ է վերջում քեզ էլ են տանելու հորեն մի փոսում, ինձ էլ։ Տեսել ես չէ՞ էն ցորենի հասկը, որ տռուզ ա լինում, գլուխն ավելի շատ ա կախում։ էդ ինչից ա՞։
-Դե լիքը գլուխը խոնարհ ա լինում, չէ՞։
-Բա, գլուխը կախ ա լինում, որովհետև վախում ա, որ մի անցորդ կխշրի, ոտի տակ կտա։ Բայց իրան նայող բերան կա, չէ՞։
-Ասում ես վախենո՞ւմ է. էդ մտածելու բան է։ Բա փոխանակ դատարկը, փուչը վախկոտ լինի, տռո՞ւզն է դառնում վախկոտ։ Այսինքն՝ ով խելոք է, լիքն է, պիտի վախենա՞։
-Դե էս կուժին նայի ու էս քարին։ Սրանք, որ կպան իրար, կռիվ արին, ո՞վ ա ջարդն ուտելու. քարը սալամաթ կմնա, կուժը կկոտրվի, չէ՞։
-Հա, կուժին ասեցիր, բայց էս կուլան ոնց որ թե հասկացավ. փաստորեն համբերատարության մասին էր ասածդ։ Խելոքը չպիտի միանգամից վրա պրծնի, քարը բան չունի կորցնելու՝ մի զարկ էսկողմ, մի զարկ էնկողմ ... իմաստուններն ասում են՝ գետի մի ափին նստած պիտի սպասես և թշնամին պառկած կանցնի աչքի առաջով...
-Չէ, սխալ են ասել էդ իմաստուններդ. պիտի համբերի, բայց ձեռները խաչ չանի, կախի բկից։ Պիտի աշխատի։ Եթե ճիշտը դու ես, ոչ մի թշնամուց էլ մի վախեցի, մազ էլ դառնաս՝ չես կտրվի։ Ով քեզ շառով տա, ինքը շառով կընկնի, իմացի։ Հիմա քո մատը չոր ա, մի հատ կոխի էս աղի մեջ, կոխի, մի վախեցի։ Դե հիմա տես, մատդ աղոտ չդառավ, չէ՞։ Ապրես, չոր մատին աղը չի կպնի, եթե դու չթքես, ոչ մեկն էլ չի կարա քեզ աղ անի, ուտի։ Դու հալալ եղի, մի թքի, քո բաժինը էս աքլորն էլ կբեռնի, կբերի։ Պիտի լավ աշխատես ու սպասես լավ խաբարի, ոչ թե ձեռքդ պարզես լացես, որ հաց դնեն վրան։
- էհ, սիրելիս, սիրուն, խելոք ես դատում, բայց մարդիկ անհավասար ուժով ու խելքով են աշխարհ գալիս, մեկը մուրացկանությամբ պիտի ապրի, մեկը՝ խաբելով, մեկը լացելով, մեկը՝ խնդալով։ Սա չէ՞ կյանքը։
-Դե իմ մազերը նայի, մորուց կոծոծ ա, գանգուր եմ, հիմա վերցրու հազար սանրով սանրի, տեսնեմ ուղղվելո՞ւ ա։ Կամ մատերիս նայի, 5 ախպեր են, միասին ծնվել են, բայց տես՝ մեկը կոլոտ, մեկը բոյով, էս մեկը չաղ, մեջտեղինը՝ նիհար։ Տեսնո՞ւմ ես, էս ճկույթը չի կարա էն չորս ախպոր գործն անի, բայց որ նա չլինի բուռդ կդատարկվի, սրան խփես, էն չորսի ջանն էլ կցավա, չէ՞։ Արի, արի էն հորթին տանենք, կովի ծծին հարու տա։
-Վայ, ինչու հարու տա՞։
-Բա պիտի կուրծքը ծծի, թուլացնի որ ես կթեմ։
-Հա չես ուզում ավելորդ քաշքշես, ցավացնես, հա՞։
- Տես, ես մատներով չեմ կթում, բուռ-բուռ եմ կթում, տեսնում ես, թե ոնց ա էս ճկուտն էլ գործ անում...
Բըռ...սպասի, սպասի մատաղ քեզ, իմ տունուտեղ, հոգնե՞լ ես, Ծաղիիիկ, սիրուն աղջիկ...բիժո...
-Երևի վերջ. էլ չի թողնում կթես...
-Մի քիչ հոգնած ա, աչքերից էլ ա երևում։
-Վայ, Մանիկ, աչքերի մեջ էդ երբ հասցրիր նայել...
-Տեսա։ Բա էս հայվանն էլ ա է, անուշ խոսք ուզում, ջանուջիգյար ուզում։ Մարդ լինես թե անասուն տաք խոսք ա պետք, քաղցր խոսքից տես, էս հայվանի սիրտն էլ հալեց։
-էս ճանճերն են խանգարում, սպասի, մի բան բերեմ սրանց քշեմ։
-Հա, քշի սրանց...պահ-պահ, հլը էս ճանճին նայի է, պոզին նստել ա, իրան էլ թվում ա, թե սարի գլուխն է հասել։ Էս իսկական մեր բեկերի խելքին ա, էլ չգիտի, որ հեսա մի քամի անես, մի թանի բաժակ են ման գալու, գնան մեջն ընկնեն։
-Բայց ահագին նեղացած ես երևում մեր բեկերից։
-Բա, մենակ մեխը գիտի, թե մուրճն ինչ ջան ունի։ Գլխներիս շատ են տվել։ Բայց դե թող իմանան, որ իրենցից վերև էլ Աստված կա՝ սարը տեսնում, ձունը դնում ա։
-Հավատո՞ւմ ես, որ մեռնելուց հետո դժոխք, դրախտ էլ կա...
-էդ երկուսն էլ այ ստեղ են, մարդու սրտում.լավը եղար դրախտում ես, վատը լինես՝ դժոխքում։
-Հիմա զոռ ա լավնուվատը ջոկելը...
-Ով ասավ զոռ ա. եթե քեզ սիրում են, ուրեմն դու վատը չես, լավն ես։ Վատին ո՞վ կսիրի։ էն ամենաանխելքի սիրտն էլ իրան ասում ա՝ լավին սիրի։ Մեր մարդը բոյբուսաթով, ես սենց կոլոտ, փոքր, մի օր ասի, ճիշտ ա, ես փոքր եմ, ինչ անենք, բայց ասեղն էլ ա փոքր էլի, դե վերցրու, տեսնեմ կարենալո¬ւ՞ ես կուլ տալ։
-Բայց էդպիսի ռիսկ է արե՞լ էդ միամիտ մարդդ։ Քեզ պես կնոջը կուլ տալ կլինի՞։
-Գրքեր էի կարդում, դե տղամարդն էլ միշտ ուզում է, ամեն ինչ թողնես ընկնես իրա խելքին...Ես էլ ասի, էն որ նոր ամուսնացանք, ինձ ասում էիր, ես եղնիկ եմ, դե հիմա էդ եղնիկին ոչ մի թոկով էլ մի կապի, որ չփախչի։
-Բայց կփախչեի՞ր, կգնայի՞ր հորանց։ Քո կարծիքով, տղամարդուց ո՞ր դեպքում է պետք բաժանվել։
- Հիմա որ հարսների էշին չու ես ասում, վռազ վազում են հերանց տուն, մենք էդ բանը չունեինք.մեր մարդն ա, ցերեկը թարս կխոսա, գիշերը խելքը գլուխը կգա, ծոցդ կկարոտի, կբարիշի։ Երկու ոտը մի կոշիկ չի մտնի, մեկը պիտի միշտ զիջող լինի։ Բայց դու որ տեսնում ես, ինքն արդեն ոտը դրել է, քոնը կամաց-կամաց հետ քաշի։ Մեկ էլ հարևանի, բարեկամի մոտ քո մարդին մի հաղթի, ամոթ ա։ Մի քիչ ամաչկոտ կնիկը մի աշխարհ ա, իսկ տղամարդը պիտի մի քիչ էլ էծ լինի։ Դու բրախի, թող ինքն իր էծությունն էլ անի, բայց որ գիշերը գալիս ա պոզերին մի քիչ եղուդեղ արա, կակղացրու, որ քեզ հարու չտա։ Գաղտնիքը սերն ա, որ դու իրան սրտով սիրես, ինքն էլ քեզ կսիրի։ Խոզը որ խոզ ա, քեզ սիրում ա, որ տեսնում ա, դու իրան լակ ես տալիս, պահում։
-Դու ոնց որ մի նոր տապան ես սարքել տարբեր կենդանիներով և ապրում ես այս սիրուն սարում։ Ասա ինձ, մարդիկ կենդանիներին նման չե՞ն։
-Մարդը ծառին էլ ա նման, ծաղկին ու չախկալին էլ։ Մարդու մեջ ծառուծաղիկ էլ կա, փորում՝ օձեր, սրտում՝ նապաստակ, գլխի մեջ՝ հազար գելուգազան։ Բայց ինչի ես դու իրան ջղայնացնում, որ գազան դառնա, խի ես վախացնում, որ էդ նապաստակն ընկնի իրա չոքերը, թող ապրի էլի իրա համար էս սիրուն ծառուծաղկի մեջ։ Բա որ սոված պահես՝ մարդը մարդ էլ կուտի, աղվես ու բորենի էլ կդառնա։
-Բայց գեղեցիկն արդեն չի կարող փրկել մարդուն, մարդը պիտի գեղեցիկը փրկի։ Այսինքն՝ փրկի իրեն, ինքն է գեղեցիկը չէ՞։
-Դե հիմա նայի.էս խոզը ոնց հավի դեր կատարի,կամ գելը ոնց գառնություն անի, մարդն էլ պիտի իր գործն անի, իր գործը մարդկությունն ա.էս հավը, որ հավ ա, ջուր խմելուց երկինք ա նայում, Աստված ա ման գալիս։
-Մի հարց էլ տամ, բայց կուզես պատասխանի, կուզես՝ ոչ.Աղոթո՞ւմ ես։
-Ես հեն եմ ամբողջ օրը անասունի ղաքին չոքած էլի, անասունի առաջ աղոթում եմ, մարդի առաջ աղոթում եմ։ Չգիտեմ էլ, թե էս ամպերի տակին ով կա, ով չկա. հիմա որ աստված շան աղոթքները լսեր, անձրևի տեղը երկնքից ոսկոր կթափեր։ Գիշերն էլ աչքիս քուն չի գալիս՝ մտածում եմ, ասում եմ՝ այ Աստված, էս սատանությունները շատացել են, կարո՞ղ ա Դու մեզնից ձեռդ վերցրել ես, էս խի՞ ա չարը բարուն հնձում, ոտի տակը տալիս, օֆ, չգիտեմ։ Ոտքդ կմրսի, մի գուլպա տամ, հագի ... Վարդուհի, ինձ ասա, տեսնեմ կարո՞ղ ա տենց բան լինի, Աստված մոռանա մեզ, մտից հանի, ասի գնացեք ձեր գլուխը դուք պահեք, ես ձեզ հետ էլ գործ չունեմ։
-էդ բանն ո՞վ կարող է հաստատ իմանալ.ոչ մեկը։ Չգիտեմ, բայց կարո՞ղ ա ծնողը մոռանա իր հարազատ զավակին...մի կողմից էլ, բա քեզ տեսնողը կկասկածի՞, որ Աստված էլ Տեր չի մեզ։ Դու Նրա բառերով չես խոսում, բայց Նրա սրտի ուզածն ասում ես, Իր կամքն է հենց մեր այս հանդիպումը, այս զրույցը։ Ջրերը կհոսեն կգնան, էս սարը կմնա, քո ձայնն էլ էս սարի ականջին հա կմնա ... Սիրտդ ի՞նչ ա ուզում հիմա, ասա։
-Իմ սիրտը ուտելու, հագնելու բան էլ չի ուզում. կերա, հագա, ապրեցի։ Թող խաղաղություն լինի, դուք էլ՝ մեր շան տանջանքը չքաշեք...ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք...բայց որ գամ Երևան, մի օր ինձ ցիրկ կտանե՞ս։
-Ուզում ես, գնաս սովորես, որ քո կենդանիներին նրանց պես պարացնե՞ս։
-Չէ, գիտե՞ս ինչին եմ կարոտել, էն որ առաջ բոլորը ուրախ էին, անհոգ ժպտում էին.ես ուզում եմ, ոչ թե գնամ էդ կենդանիներին նայեմ, այլ էն ուրախ մարդկանց։ Թե չէ, որ ուզեմ, ես էլ կարամ էս շանը պար ածեմ՝ հացը գլխին կախում ես, աչքերը շեշուբեշ ա կանգնում։
-Հա, դժվարը մարդն է...
-Հրեն, էն հարևանս էլ մեռավ. մեկել օրը եկավ տակներիցս գերանը քաշեց տարավ, սիրուն նստոտում էինք վրան...Հիմա ամբողջ օրը հեն եմ լացում, ասում եմ՝ բա որ իմանար, որ մեռնելու ա, էդ փիսությունը կանե՞ր. հենց հիմա էլ ես կարող ա սենց տեղումս նստած մեռնեմ, դրա համար էլ ասում եմ, մի րոպե էլ ա չնստեմ, մի գործ էլ անեմ, մեկի մատը մի փուշ չկոխեմ, մարդ ենք էլի, գնացող ենք բոլորս էլ, էն աշխարհից եկողի ձեն ձուն էլ հլա լսած չենք.բայց էն մարդու հետևից սիրտս գնաց, ասա խի տարար, խի տարար էդ անտեր մնացած գերանը ... Այ կնիկ, տարավ ու մեռավ է՜......
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
08:27 • 22.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»