Բենեդիկտ Քամբերբետչը կկատարի սուպերհերոսի դեր կոմիքսների հիման վրա նկարահանվող ֆիլմում
Կինոյի ամբողջ պատմության մեջ ամենահամակրելի Շերլոք ճանաչված Բենեդիկտ Քամբերբետչը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանումներին։ Հայտնի դերասանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ մանկուց երազել է փաստաբան դառնալ, սակայն դարձել է դերասան, գրում է Комсомольская правда-ն։
Նոր ֆիլմը, որում կխաղա Քամբերբետչը, կնկարահանվի Marvel ընկերության լեգենդար կոմիքսների հիման վրա, որոնք ստեղծվել են դեռևս 1963-ին։ Ֆիլմում Քամբերբետչը կկատարի Դոկտոր Սթրեյնջի դերը՝ նախկին նեյրովիրաբույժի, ով դառնում է կախարդ և պաշտպանում մոլորակն առեղծվածային սպառնալիքներից։
Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2016-ին։ Կնկարահանի այն հայտնի ռեժիսոր Սքոթ Դերիկսոնը։










