Ֆրանսիայի մշակույթի նախարարը խոստովանել է, որ գիրք չի կարդում

09:35 • 28.10.14

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլեր Պելերինը քննադատության օբյեկտ է դարձել, երբ պարզվել է, որ նա վերջին 2 տարվա ընթացքում ոչ մի գիրք չի կարդացել, գրում է Корреспондент-ը։

 

Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նախարարն այն հարցին, թե որն է իր սիրելի գիրքն այս տարվա Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոյի գրքերից, նշել է, որ ընդհանրապես չի կարդացել այդ հեղինակի գրքերը։

 

Որպես արդարացում՝ նախարարը հայտարարել է, որ աշխատանքը խլում է իր ամբողջ ուժերը, և կարդալու համար ժամանակ չի մնում։
 

Ֆրանսիայի մշակույթի նախարարը խոստովանել է, որ գիրք չի կարդում