Գիտնականները փորձարկել են մեկ ներարկմամբ քաղցկեղից ազատող դեղամիջոցը
Gazyva-ի՝ քրոնիկ լիմֆացիտար լեյկոզի դեմ կիրառվող հզոր դեղամիջոցն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով microfinancemonitor.com-ին:
Այն առաջին ներարկումից հետո միանգամից սպանել է քաղցկեղածին բջիջների 90%-ը: Սակայն դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդները կիսաանգիտակից վիճակում են գտնվել: Gazyva-ն արգելակում է քաղցկեղի զարգացումը 26.7 ամիս ժամկետով:
Հայտնի է, որ փորձարկման շրջանակում դեղամիջոցը ներարկվել է քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող հին դեղամիջոցի հետ միասին:
Առաջին փորձարկման մասնակից 70-ամյա տղամարդուն բժիշկները հիասթափեցնող ախտորոշում էին տվել 59 տարեկանում և հայտնել, որ առավելագույնը՝ 3 տարվա կյանք է մնացել նրան:










