Շլացնող ժպիտ, փայլող աչքեր և անսահման հմայք. «Սիրունիկն» այսօր նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

14:55 • 28.10.14

Հավանաբար, յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ տեսել է Ջուլյա Ռոբերթսի մասնակցությամբ որևէ ֆիլմ։ Շլացնող ժպիտ, փայլող աչքեր և անսահման հմայք։ Նա ոգեշնչում և հիացնում է իր խաղով։ Միայն նրա անունը բավական է էկրանների առաջ միլիոնավոր մարդկանց պահելու համար։

 

Հոկտեմբերի 28-ին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը նշում է ծննդյան 47-ամյակը։

 

Նա առավել հայտնի է դարձել «Սիրունիկը» ֆիլմում դերից հետո։ Նկարահանվել է նաև «Էրին Բրոկովիչ», «Թշնամու հետ անկողնում», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Նոթինգ Հիլ», «Փախչող հարսնացուն» և շատ այլ ֆիլմերում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր «Օսկարի»։

 

AdMe.ru-ն ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք տաղանդավոր դերասանուհու երկրպագուների համար։

С днем рождения, красотка!


 

Շլացնող ժպիտ, փայլող աչքեր և անսահման հմայք. «Սիրունիկն» այսօր նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)