Գարի Կասպարովը սուպերհամակարգչին պարտվել է՝ ծրագրային խափանման պատճառով

14:36 • 28.10.14

Russia Today-ը հայտնում է, որ շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը 1997-ին IBM-ի Deep Blue սուպերհամակարգչին պարտվել է՝ դրա ծրագրային խափանման պատճառով: Այդ համակարգիչը ծրագրավորված էր վայրկյանում 200 մլն շախմատային քայլ անելու հնարավորությամբ:

 

Խաղի առաջին կեսը շատ բարդ ու լարված է եղել: Կասպարովն առավելություն է ունեցել, սական 44-րդ րոպեից դադարել է հասկանալ մեքենայի տրամաբանությունը: Որոշ ժամանակ անց Կասպարովը IBM-ին մեղադրել էր մանիպուլյացիայի համար, որը հանգեցրել էր իր պարտությանը:

 

Եվ ահա, 17 տարի անց պարզաբանվել է, որ Կասպարովը պարտվել է համակարգչի ալգորիթմի խափանման պատճառով: Բանն այն է, որ IBM-ը Deep Blue-ն ծրագրավորել էր անվտանգ քայլի կատարմամբ, եթե որևէ խափանում տեղի ունենա, սակայն, երբ այդ խափանումը տեղի է ունեցել, համակարգիչը պարզապես քայլ է կատարել՝ հաշվարկված, դիրքային քայլ կատարելու փոխարեն:

 

Գարի Կասպարովը սուպերհամակարգչին պարտվել է՝ ծրագրային խափանման պատճառով