Ռոբի Ուիլիամսը որդի է ունեցել
France 24-ը հայտնում է, որ բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլիամսը որդի է ունեցել։
Երգիչը ներկա է գտնվել կնոջ ծննդաբերությանը և այդ մասին տեսանյութեր հրապարակել Twitter միկրոբլոգում: Դրանցից մեկում նա, օրինակ, երգում է Frozen երգը, մինչև որ կինը՝ դերասանուհի Աիդա Ֆիլդը, նրան խնդրում է չերգել:
Ուիլիամսն իրեն հետևողներին շնորհակալություն է հայտնել «այդ ուղևորությունը միասին կատարելու համար», ասել է, որ շնորհակալ է և հպարտանում է իր կնոջով:
Զույգն ունի մեկ դուստր՝ Թեոդորան, և այժմ մտածում է որդու անվան շուրջ:










