«Մաշան և արջը» մուլտֆիլմի հեղինակները մտադիր են ուսուցանող ինտերակտիվ թանգարանների ցանց ստեղծել
Ռուսական հանրահայտ «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեղինակներն աշխատում են ինտերակտիվ ուսուցողական թանգարանների ցանցի ստեղծման վրա, պատմել է «Анимаккорд» ընկերության տնօրեն, մուլտֆիլմի համապրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Այժմ, հինգ տարի անց, մեր նախագիծը եկամտաբեր է, և մենք հնարավորություն ունենք զարգացնել հետագա նախագծերը։ Ստուդիան ստեղծել է «Մաշայի հեքիաթները» սերիալը, մենք քննարկում ենք կրթական ոլորտ տեղափոխվելու տարբերակը։ Այժմ գործընկերների հետ ստեղծում ենք «Մաշան և արջը» ինտերակտիվ ուսուցողական թանգարանների ցանցը, թողարկում ենք ամսագրեր, ուսուցողական համակարգչային խաղեր. մեր բրենդը դուրս է եկել սերիալի շրջանակներից»,- ասել է Լովեյկոն։










