Մերիլին Մոնրոյի մասին սերիալ է նկարահանվում, ընտրվել է գլխավոր դերակատարուհին (լուսանկարներ)
Դերասանուհի Քելի Գարները կմարմնավորի Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյին՝ վերջինիս մասին հեռուստասերիալում, հայտնում է THR-ը: Գարները հայաստանցի հանդիսատեսին ծանոթ է «Ավիատորը» ֆիլմից:
Lifetime-ի «Մերիլին» մինիսերիալը կնկարահանվի Ռենդի Տարաբորելիի «Մերիլին Մոնրոյի գաղտնի կյանքը» գրքի հիման վրա:
Սյուժեն կառուցվում է Մոնրոյի ընտանեկան կյանքի շուրջ, ներկայացվում են անձնական կյանքն անձեռնմխելի պահելու նրա ջանքերը: Վստահեցվում է, թե Մոնրոն կներկայացվի նոր կողմից:
Մոնրոյի մորը կմարմնավորի դերասանուհի Սյուզան Սարանդոնը:














