Հայտնի երաժիշտներն առավել հաճախ են երիտասարդ տարիքում մահանում. գիտնականներ

17:00 • 28.10.14

Հայտնի երաժիշտներն ավելի քիչ են ապրում, քան մնացած մարդիկ, ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Սիդնեյի համալսարանի պրոֆեսորի գիտական աշխատանքն ընդգրկում է մոտ 13 հազար ամերիկացի երաժշտի, որոնք մահացել են վերջին 60 տարվա ընթացքում՝ ռոքնռոլի ձևավորվելու պահից ի վեր:

 

Հայտնի երաժիշտների կյանքի տևողությունը 25 տարով ավելի քիչ է եղել, քան միջինն ԱՄՆ-ում:

 

Ինքնասպանությունների, բռնի կամ պատահական մահվան դեպքերը նրանց թվում նույնպես հանդիպում են ավելի շատ, քան սովորական մարդկանց շրջանում, նշված է ուսումնասիրության մեջ:

Հայտնի երաժիշտներն առավել հաճախ են երիտասարդ տարիքում մահանում. գիտնականներ