Գիտնականներ. Երկրի բնակչությունն աճում է տագնապալի տեմպերով

10:10 • 28.10.14

Ավստրալացի գիտնականները կանխատեսում են, որ Երկրի բնակչությունը XXI դարի վերջին կարող է յոթ միլիարդից դառնալ տասը միլիարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության վրա հիմնված հետազոտության տվյալներով՝ երկրագնդի բնակչության աճն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ այժմ այն չի կարող զսպել անգամ Երրորդ համաշխարհային պատերազմը, որի զոհերի թիվը կհավասարվեր Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մահացածների ընդհանուր թվին:

 

Պրոֆեսոր Քորի Բրեդշոուի խոսքով՝ բնակչության նման արագ աճն անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել սննդամթերքի պակասի և երկրագնդի վրա կլիմայի վատթարացման:

Գիտնականներ. Երկրի բնակչությունն աճում է տագնապալի տեմպերով