Porsche-ն էլետրական մեքենա կստեղծի` Tesla Model S- հետ մրցակցելու համար
Porsche-ն նոր մոդել է մշակում` լիովին համալրված էլեկտրական ուժային համակարգով, որը կկարողանա մրցակցել Tesla Model S էլեկտրական մեքենայի հետ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` Manager Magazin պարբերականին հղումով, ակնկալվում է, որ միջին չափսեր ունեցող մոդելը կկառուցվի «ֆոլքսվագենյան» նորացված MSB մոդուլային շասիի հիման վրա, որը կիրառվել է ներկա սերնդի Panamera հեթչբեքի կառուցվածքում:
Նորույթի ուժային համակարգի մասին մանրամասները դեռևս գաղտնի են պահվում: Հավանաբար՝ այն կստանա հզորությամբ Tesla Model S P85 էլեկտրական մեքենայի շարժիչն մոտ ագրեգատ, որը կզարգացնի 416 ձիաուժ հզորություն: Շարժիչը կլիցքավորվի լիթիում-իոնային մարտկոցների համալիրով: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցներով մեքենան կկարողանա 400 կմ տարածություն անցնել:










