Samsung-ի սմարթֆոններում խոցելիության վտանգ է հայտնաբերվել (տեսանյութ)
ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի մասնագետները հայտնել են, որ Samsung-ի սմարտֆոնների ծրագրային ապահովման մեջ խոցելիության լուրջ վտանգ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով tech.onliner.by-ին:
Find My Mobile սերվիսը իրենից Android Device Manager-ի և Find My iPhone-ի անալոգային տարբերակն է ներկայացնում, որի օգնությամբ օգատատերերը կարող են հեռակա կոդավորել սմարտֆոնները կամ վերահսկել դրանց գտնվելու վայրը: Մասնագետները խոցելիությանը 10 բալանի սանդղակով 7.8, իսկ դրանից օգտվելու հնարավորությանը՝ 10 միավոր են տվել:
Փորձագետները գտել են, որ համակարգը չի ստուգում սմարթֆոնի կառավարման համար անհարաժեշտ և ցանցի միջոցով փոխանցվող անվտանգության բանալիների տվյալների աղբյուրը:
Նման խոցելիությունը հնարավորություն է տալիս հաքերներին՝ հեռակա կոդավորել, զանգ կատարել կամ որևէ տեղեկատվություն ջնջել հեռախոսից:










