Sony-ն թողարկել է երգելու համար նախատեսված SingStar հավելվածը
Sony ընկերության մշակած բջջային նոր հավելվածը կոչվում է SingStar և նախատեսված է երգելու և ձայնագրելու համար, գրում է Android Police-ը։
Ավելի պարզ հասկանալու համար, թե ինչ նպատակի կարող է այն ծառայել, անհրաժեշտ է պատկերացնել կարաոկե։ Հավելվածը տալիս է երգի բառերը տեքստային ձևաչափով, որից հետո օգտատերը երգում է իր ընկերների հետ, այնուհետ այն վերլուծում է ձայնային տվյալների և երգրի բառերի համապատասխանությունը, և ասում, թե ով է լավ երգել։ Համապատասխան միավորներով էլ որոշվում է՝ ով հաղթողը։
Նշվում է, որ հավելվածն անվճար է, սակայն երգերի համար անհրաժեշտ կլինի վճարել 1.49 դոլար։
![]()
![]()
![]()










