Sotheby's աճուրդի տանը դատի են տվել Կարավաջոյի նկարի պատճառով
Բրիտանիայում Sotheby's աճուրդի տանը դատի են տվել Կարավաջոյի կտավի հետ կապված միջադեպի պատճառով, հայտնում է BBC-ն:
Պատճառը Կարավաջոյին պատկանող կամ նրան վերագրվող աշխատանքն է, որ վաճառել է հայտնի աճուրդի տունը: Նկարի տերը տարիներ առաջ աշխատանքն աճուրդի տանն է վաճառել 42.000 ֆունտով, քանի որ Sotheby's-ում նրան ասել են, թե դա պատկանում է Կարավաջոյի հետևորդներից մեկի վրձնին: Սակայն այժմ աշխատանքի նոր տերը պնդում է, որ նկարը հեղինակել է հենց Կարավաջոն և գնահատվում է 11 մլն ֆունտ:
Դրա նախկին տեր Բիլ Թուոյթեսն աճուրդի տանը մեղադրում է «մասնագիտական անփութության» համար:
Հետաքրքրական է, որ «Խաղաքարտերի խարդախը» կտավում պատկերված է մեծահարուստ մարդ, ում խաղընկերները խաբում են խաղում: Հետաքրքրական է նաև, որ 1962-ին Թուոյթեսների ընտանիքն աշխատանքը գնել էր 140 ֆունտով:










