Առնոլդ Շվարցենեգերը տեսանյութ է նկարահանել «Տերմինատոր» ֆիլմի 30-ամյակի առթիվ (տեսանյութ)

13:00 • 28.10.14

Երեսուն տարի առաջ ամբողջ աշխարհն ապշած էր «Տերմինատոր» ֆանտաստիկ ֆիլմից, որի հեղինակը Ջեյմս Քեմերոնն է, գրում է segodnya.ua-ն։

 

Ի պատիվ հոբելյանական ամսաթվի՝ ֆիլմի գլխավոր հերոս Առնոլդ Շվարցենեգերը համացանցում տեսանյութ է տեղադրել, որում շնորհակալություն է հայտնում երկրպագուներին աջակցության համար։

 

Դերասանը, մասնավորապես, ասում է. «Այսօր (հոկտեմբերի 26-ին-Tert.am) լրանում է առաջին «Տերմինատորի» թողարկման 30 տարին։ Դա հիանալի առիթ է տոնի համար։ Սակայն ֆիլմն այդքան էլ հաջողակ չէր լինի, եթե չլինեին նրա երկրպագուները, ում շնորհիվ այն շարունակում է ապրել։ Շնորհակալություն ձեզ աջակցության համար իմ անունից՝ որպես դերասանի։ Դաժան մեքենայի դեր կատարելը հրաշալի էր»։


 

Առնոլդ Շվարցենեգերը տեսանյութ է նկարահանել «Տերմինատոր» ֆիլմի 30-ամյակի առթիվ (տեսանյութ)