Ռուս հաքերները կոտրում են ՆԱՏՕ-ի համակարգերը. ԱՄՆ մասնագետներ

14:42 • 28.10.14

Ամերիկյան FireEye ընկերությունը, որը մասնագիտանում է համակարգչային անվտանգության գծով, գտնում է, որ APT28 անվան տակ հանդես եկող հաքերների խումբը, որը տեղակայված է Ռուսաստանում, գողանում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ տվյալներ, գրում է lifenews.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Ռուսաստանը համարվում է համակարգչային ցանցերում բարդ գործողություններ իրականացնելու գործում առաջատարներից մեկը, հայտնել են ընկերության մասնագետները։

 

Ինչպես ենթադրում են FireEye-ի մասնագետները, APT28 խումբը 2007-ից սկսած կիբերհարձակումներ է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ կապված ֆիզիկական անձանց և կառույցների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Վրաստանի պետական պաշտոնյաների նկատմամբ։

 

Նշվում է, որ APT28 հաքերների խումբը հիմնականում հետաքրքրվում է քաղաքական բնույթի տվյալներով։  

Ռուս հաքերները կոտրում են ՆԱՏՕ-ի համակարգերը. ԱՄՆ մասնագետներ