«Вконтакте»-ն սեփական ֆոտոհավելվածը կթողարկի

11:34 • 28.10.14

«Вконтакте» սոցցանցի աշխատանքային թիմը զբաղված է սմարթֆոնների համար նախատեսված նոր ֆոտոհավելվածի ստեղծմամբ, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան լուսանկարել, ապա դրանք մի շարք ֆիլտրներով անցկացնել, այնուհետ ներբեռնել սոցիալական ցանց, գրում է Interfax.ru-ն՝ «Известия»-ին հղումով։

 

Հայտնի է դարձել, որ հավելվածը մշակվում է Android օպերացիոն համակարգի համար։ Ընկերությունը դեռ չի գտել Apple-ի iOS ՕՀ-ի համար ծրագրավորողի։

 

Ըստ «Известия»-ի՝ նոր հավելվածը հիշեցնելու է Facebook Camera-ն։

«Вконтакте»-ն սեփական ֆոտոհավելվածը կթողարկի