«ԱՐԱՅ»-ը հայ սպառողին է առաջարկում «LG»-ի նորագույն ULTRA HD հեռուստացույցները

16:39 • 29.10.14

ԱՐԱՅ ընկերությունն այսօր Երևանում ներկայացրեց իր պաշտոնական գործընկեր «LG Electronics»-ի նորագույն ULTRA HD հեռուստացույցների շարքը: Նորագույն հավաքածուն ներառում է բարձրակարգ մոդելների ավելի մատչելի տարբերակներ էկրանի տարբեր չափերով՝ սկսած 49-ից մինչև 105 դյույմ: Հեռուստացույցն առաջարկում է նկարի բացառիկ որակ:


Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՐԱՅ ընկերության տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը:


«Ակնառու պատկերի և ձայնի որակի հետ համատեղ LG-ի ULTRA HD հեռուստացույցները ապահովում են 4K 3D+ և Smart+TV-ի բնական էֆեկտ webOS համակարգի անզուգական հարմարավետությամբ: Ապացուցելով, որ LG-ի հետ միասին ամեն ինչ հնարավոր է, այդ բարձրակարգ ապրանքները հայ սպառողին վստահաբար կպարգևեն տնային ժամանցի հիշարժան պահեր»,-ասաց նա:


Վերջինս նաև նշեց, որ ԱՐԱՅ ընկերությունն իր գործունեության երկարամյա ժամանակահատվածում միշտ առաջիններից է եղել հայրենական սպառողներին տեխնիկայի նորամուծությունները ներկայացնելու գործում:


Իր հերթին «LG»-ի Home Entertaiment ընկերության գլխավոր տնօրեն և Հեռուստացույցների բաժնի ղեկավար Ին-քի Լինը հայտարարեց, որ իրենք մեծ գոհունակությամբ ընդունեցին իրենց արտադրանքների առաջին վավերացումը:


«Համաշխարհային առաջատար սերտիֆիկացման մարմնի կողմից վավերացում ստանալը մեզ համար ևս մեկ առաջընթաց է LG ULTRA HD հեռուստացույցների CINEMA 3D տեխնոլոգիայի անհավանական ներուժի ցուցադրման համադրման հարցում»,-ասաց նա:




 


 


 

«ԱՐԱՅ»-ը հայ սպառողին է առաջարկում «LG»-ի նորագույն ULTRA HD հեռուստացույցները