Ամուր առողջության 5 կարևոր պայման՝ գիտնականների կողմից
Առողջությունն ամենաթանկն է, որ մենք ունենք, այն հնարավոր չէ գնել փողով, իսկ վերականգնելը շատ ժամանակ և ջանքեր է պահանջում, ուստի ավելի լավ է՝ պահպանել այն: Առողջության պահպանման մի քանի կանոն է առաջարկում Meddaily.ru-ն:
Առողջ սնունդ, ֆիզիկական վարժանքներ, ակտիվ կենսակերպ, դրական տրամադրություն. արանք առողջության պահպանման հիմնական նախապայմաններն են:

1.Առողջության վրա դրական ազդեցություն է թողնում օրը լավ տրամադրությամբ սկսելը, անհարժեշտ է ամեն առավոտն սկսել՝ կենտրոնանալով ո'չ թե օրվա հոգսերի, այլ` այն բաների մասին մտածելով, որոնք իսկապես ուրախություն են պարգևում:

2. Տրանսպորտային միջոցn զբոսանքով փոխարինելը ևս խիստ առողջարար է: Ոտքով աշխատանքի գնալու անհնարինության դեպքում անհրաժեշտ է գոնե ամեն երեկո զբոսնել նվազագույնը՝ 10 րոպե: Դա կարգավորում է արյան շրջանառությունը, մկանային ակտիվությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

3. Խոտաբույսերով թեյի օգտագործումը ևս առողջարար է. թեյերն օգնում են պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ և ամրացնել դիմադրողականությունը, մասնավորապես՝ առաջարկվում է խառնել մի քանի տարբեր խոտաբույսեր, օրինակ՝ երիցուկ, անանուխ, ազնվամորի:

4. Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հանքային ջուր: Վաղուց արդեն ապացուցված փաստ է, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է օրական 2լ. ջուր խմել, սակայն օգտակար է համարվում ո'չ միայն մաքուր ջուրը, այլև՝ ջրում հանքային աղերի առկայությունը:

5. Մշտապես անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել դիմադրողականության բարձրացումը, դրա համար կարելի է օգտագործել տարբեր բնական միջոցներ, հատկապես՝ ցիտրուսային մրգեր:










