Միջազգային տիեզերակայան գնացող ՆԱՍԱ-ի հրթիռը պայթել է արձակումից հետո (տեսանյութ)

12:07 • 29.10.14

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում արձակումից հետո օդում պայթել է Ամերիկյան տիեզերական գործակալության Antares հրթիռը, որն ուղղվում էր Միջազգային տիեզերակայան, հայտնում է BBC-ն:

 

Հրթիռը փոխադրում էր Cygnus բեռնակիրը, որում 2.200 կգ տարբեր բեռներ կային տիեզերագնացների համար, այդ թվում՝ սարքավորումներ և մթերք: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Դրա պատճառները ճշտվում են:

 

Միջադեպն անմիջականորեն չի սպառնում տիեզերագնացների գրաֆիկին:

 

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ հրթիռի պայթյունը տեսագրել են երկու ռուսաստանցի կանայք, որոնք «գնացել էին հրթիռի արձակումը դիտելու»:

 

Միջազգային տիեզերակայան գնացող ՆԱՍԱ-ի հրթիռը պայթել է արձակումից հետո (տեսանյութ)