Բրիտանիան 2,5 մլն ֆունտ ստերլինգով տեսախաղերի «ազգային պատկերասրահ» կբացի
Բրիտանական Նոթինգհեմում պատրաստվում են 2,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեսախաղերի «ազգային պատկերասրահ» բացել, գրում է gazeta.ru-ն: Ցուցահանդեսային համալիրը ստացել է National Videogame Arcade (NVA) անվանումը:
Նշվում է, որ դա կլինի աշխարհում առաջին մշակութային կենտրոնը՝ նվիրված գեյմերությանը: Դրա խնդիրը կդառնա տեսախաղերի տարածումը որպես արվեստի ձև խթանելը՝ կինոյի, թատրոնի և պարի հետ հավասար:
Պատկերասրահը կզբաղեցնի հինգ հարկ, դրա ընդհանուր տարածքը կգերազանցի 3 հազար քառակուսի մետրը: National Videogame Arcade-ում հնարավոր կլինի դիտել 12 հազար օբյեկտից բաղկացած մշտական ցուցադրությունը: Բացի այդ, NVA-ում նախատեսվում է անցկացնել ժամանակավոր ցուցահանդեսներ:
Կենտրոնի բացումը կկայանա 2015 թվականի մարտին:
Պատկերասրահի մասին մանրամասները հայտարարվել են Նոթինգհեմում GameCity իններորդ փառատոնի ընթացքում:










