Ճակնդեղն օգտակար է սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց և մարզիկների համար
Գիտնականների վերջին հետազոտությունները փաստել են, որ ճակնդեղն օգտակար է արյան հոսքի ավելացման հետևանքով մարզական ցուցանիշները բարելավել ցանկացող մարզիկների և սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Microfinance Monitor-ին:
Կանզասի համալսարանից Դեյվիդ Պուլն ապացուցել է, որ ճակնդեղի հյութը բարձրացնում է արյան հոսքի մղումը դեպի արագ կրճատվող մկանային հյուսվածքներ, որոնք էլ հենց հզոր ուժ են հաղորդում ֆուտբոլի դաշտով վազքի ընթացքում:
Ճակնդեղը ազոտական թթվի աղեր է պարունակում, որը բարելավում է արյան շրջանառությունը: 70 միլիլիտր ճակնդեղի հյութում նույնքան ազոտական թթվի աղեր է պարունակվում, որքան 100 գրամ մասուրի հյութում:
Օրգանիզմում այն վեր է ածվում ազոտական թթվի, որն էլ լայնացնում է անոթները: Ըստ վիճակագրության՝ ճակնդեղի հյութը 38%-ով բարելավում է արյան հոսքը դեպի մկաններ: Այն մեծ թվով մանրաթելեր, կալիում, մագնեզիում, երկաթ և բիոտին է պարունակում:










