Facebook-ի ամենամսյա լսարանը հասել է 1.35 մլրդ մարդու
Facebook սոցկայքի օգտատերերի թիվը, որոնք գեթ մեկ անգամ ամսվա ընթացքում մտնում են կայք, հասել է 1.35 մլրդ մարդու՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 14%-ով, ասվում է ընկերության 2014թ. 3-րդ եռամսյակի հաշվետվությունում, փոխանցում է РИА Новости-ն։
Բացի այդ, սոցկայքից օրական օգտվողների թիվը հասել է 864 մլն մարդու (նախորդ տարվա համեմատ ավելանալով 19%-ով)։
Ընդ որում՝ 703 մլն օգտատեր յուրաքանչյուր օր սոցկայքից օգտվում է բջջային սարքավորումների միջոցով, իսկ Facebook-ի բջջային հավելվածից օգտվողների ընդհանուր թիվը հասել է 1.12 մլրդ մարդու, ինչը 29%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։










