Ֆլորենցիան զբոսաշրջիկների կողմից ճանաչվել է լավագույն քաղաքն աշխարհում. 12 լուսանկար, որոնք ապացուցում են դա

19:44 • 29.10.14

Condé Nast Traveler կայքը հրապարակել է ընթերցողների ընտրության մրցանակաբաշխության արդյունքները, որոնց համաձայն՝ իտալական Ֆլորենցիան զբոսաշրջիկների կողմից անվանվել է լավագույն քաղաքն աշխարհում:


Ինչպես գրում է Business Insider-ը` Ֆլորենցիան նման է կենդանի թանգարանի, որտեղ յուրաքանչյուր փողոց, նրբանցք և կառույց լի է պատմությամբ: Այն հայտնի է նաև անհավանական ուտեստներով, արվեստով և մշակույթով:


Ֆլորենցիան Եվրոպայի մարգարիտն է, որը պետք է տեսնի ցանկացած մարդ: Այն հայտնի է նաև ճարտարապետությամբ. բազմաթիվ կառույցներ կառուցվել են Վերածննդի դարաշրջանից էլ վաղ:

 

Քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրը գոթական ոճով կառուցված Դուոմո մայր տաճարն է, որը պաշտոնապես կոչվում է Բազիլիկա դե Սանտա Մարիա դե Ֆիորե (Basilica di Santa Maria del Fiore):

 

 


Առնո գետը հոսում է քաղաքի միջով:

 

 


Գետի ափին մի շարք կառույցներ կան, որոնցից ամենահայտնին Ponte Vecchio-ն է (Հին կամուրջ), որը միջնադարյան քարե կամուրջ է` լցված խանութներով:

 

 

«Ուֆիզի», աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը

 


Տասնյակ խոշոր գլուխգործոցներ են ցուցադրվում այստեղ` ներառյալ Սանդրո Բոտիչելիի «Գարունը» (La Primavera):

 


Ակադեմիական թանգարանը, որտեղ պահվում է Միքելանջելոյի «Դավիթը»



Դավիթի կրկնօրինակը՝ Piazza della Signoria հրապարակում



Ֆլորենցիան հայտնի է իր պիցցերիաներով, ռեստորաններով ու սրճարաններով:



 

Ֆլորենցիան զբոսաշրջիկների կողմից ճանաչվել է լավագույն քաղաքն աշխարհում. 12 լուսանկար, որոնք ապացուցում են դա