Նյու Յորքի Gagosian Gallery-ում բացվել է Պիկասոյի ցուցադրությունը (լուսանկարներ)

15:26 • 29.10.14

Նյու Յորքի Gagosian Gallery պատկերասրահը ներկայացնում է արդեն 5-րդ ցուցադրությունը՝ նվիրված Պաբլո Պիկասոյին։ Picasso and the Camera ցուցադրությունը կպատմի այն մասին, թե ինչպես է նկարչի ստեղծագործության վրա ազդել լուսանկարչությունը, գրում է buro247.ru-ն։

 

Gagosian Gallery-ն մեծ ուշադրություն է հատկացնում Պիկասոյի արվեստին 2009-ից. նույն տարում այն ներկայացրել է Mosqueteros ցուցադրությունը, այնուհետ հաջորդել են ևս 3 ցուցադրություններ՝ նվիրված միջերկրական ժամանակաշրջանին, Մարիա Թերեզայի և Ֆրանսուա Գիլոյի հետ հարաբերություններին։ Այս անգամ պատկերասրահը որոշել է ուսումնասիրել լուսանկարչության ազդեցությունը նկարչի արվեստում։

 

Պիկասոն ոչ միայն ոգեշնչվել է ֆոտոարվեստով, այլև ակտիվ օգտագործել է լուսանկարներն իր աշխատանքների ստեղծման մեջ, վաղ տարիքից նա նույնպես սիրել է լուսանկարել։ Բացի այդ, Պիկասոն, հավանաբար, 20-րդ դարի ամենաշատ լուսանկարվող գեղանկարիչն է։

 

Gagosian Gallery-ն կներկայացնի բազմաթիվ բացառիկ, նախկինում անհայտ ֆոտոաշխատանքներ, ինչպես նաև քանդակներ, լուսանկարներ, ֆիլմեր, որոնք ինչ-որ կերպ ոգեշնչել են նկարչին։ Ցուցադրությունը բաց կլինի մինչ հունվարի 3-ը։

В нью-йоркской Gagosian Gallery открылась выставка Пикассо

В нью-йоркской Gagosian Gallery открылась выставка Пикассо (фото 1)


 

Նյու Յորքի Gagosian Gallery-ում բացվել է Պիկասոյի ցուցադրությունը (լուսանկարներ)