Գերմանական թանգարանը ցուցադրության է հանել 19-րդ դարի գողացված կտավը, որը տեսնել դեռևս չի թույլատրվում

22:07 • 29.10.14

Գերմանիայի Վիսբադենի թանգարանում ցուցադրվում է 19-րդ դարի ամենանշանավոր գործերից մեկը, որը գողացված էր համարվում նացիստների կողմից:


Ինչպես գրում է Daily Mail-ը՝ այցելուները դեռևս չեն կարողանան տեսնել Հանս ֆոն Մարեի Die Labung գլուգործոցը: Կտավը ներկա պահին հետևն առաջ է կախված թանգարանի պատին, արվեստագետները կարող են այն տեսնել միայն հետևի կողմից:



Սա թանգարանի կողմից կազմակերպված արշավի շրջանակում է արվում, որի միջոցով ցանկանում են 230 000 ֆունտ ստերլինգ հավաքել, որն անհրաժեշտ է կտավը վերջին օրինական սեփականատիրոջ ժառանգից գնելու համար:


Գերմանացի նկարչի գործը, որն ստեղծվել էր 1879-80-ին, սկզբնապես պատկանել է հրեա ինդուստրիալիստ Մաքս Սիլբերբերգին:

 

 

 

Գերմանական թանգարանը ցուցադրության է հանել 19-րդ դարի գողացված կտավը, որը տեսնել դեռևս չի թույլատրվում