Դեկտեմբերին աշխարհը 6 օրով կընկղմվի խավարի մեջ. ՆԱՍԱ-ի անունից տարածվող լուրը հերքվել է

13:26 • 29.10.14

Russia Today-ը հայտնում է, որ կեղծ են լուրերն այն մասին, թե դեկտեմբերին աշխարհին մոտ մեկ շաբաթով խավար է սպառնում Արեգակի վրա տեղի ունեցող պրոցեսների պատճառով:

 

Համացանցում մեծ տարածում են գտել իբր թե ՆԱՍԱ-ի կողմից հաստատված լուրերն այն մասին, թե դեկտեմբերին աշխարհը 6 օրով ընկղմվելու է «լրիվ խավարի» մեջ արեգակնային փոթորկի պատճառով, որը սքողելու է Արևի լույսի 90-ը:

 

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունն առաջին անգամ հրապարակվել է Huzlers.com երգիծական կայքում: Եվ մինչ ՆԱՍԱ-ն կհասցներ հերքել իբր իր կողմից հաստատված լուրը, դա հասցրել է լայն տարածում գտնել:

Դեկտեմբերին աշխարհը 6 օրով կընկղմվի խավարի մեջ. ՆԱՍԱ-ի անունից տարածվող լուրը հերքվել է