Կիանու Ռիվզը դժգոհել է, որ ռեժիսորները սկսում են իրեն մոռանալ

12:40 • 29.10.14

Դերասան Կիանու Ռիվզը գտնում է, որ եթե նա կատարեր Wolverine-ի («Ռոսոմախա») և Բեթմենի դերերը, ապա նրա կարիերան լրիվ ուրիշ ընթացք կունենար, գրում է kp.ru-ն։

 

Այս տարի 50-ամյակը նշած դերասանը Moviefone ծառայությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն այլևս դերեր չեն առաջարկում։

Նա ասել է, որ մի շարք խնդիրների պատճառով չի կարողացել խաղալ Բեթմենի և Wolverine-ի դերերը, որի համար շատ է զղջում։

 

Ինչպես գրում է Daily Mail-ը, իրականում Կիանու Ռիվզը չափազանցնում է, թե իրեն ռեժիսորներն ու պրոդյուսերները լրիվ մոռացել են, քանի որ նա դեռ շարունակում է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում, իհարկե՝ ոչ այնքան հաճախ, որքան երիտասարդ տարիքում էր։

 

Այժմ նա պատրաստվում է «Բիլը և Թեդը» հայտնի կատակերգության շարունակության մեջ նկարահանվել, որի սցենարն արդեն պատրաստ է։

Who needs Batman? Keanu played DC character John Constantine in the 2005 comic book adaptation 

He's still got it! Keanu's latest action movie John Wick, exceeded expectations at the weekend, by landing the number two spot at the box office, raking in a solid $14.15 million

A different hero: The 50-year-old suited up for the October 22 Los Angeles premiere of his John Wick, in which he plays a man bent on revenge.

Կիանու Ռիվզը դժգոհել է, որ ռեժիսորները սկսում են իրեն մոռանալ