Ռուս երգչուհի МакSим-ը երկրորդ երեխան է ունեցել

15:48 • 29.10.14

Ռուս երգչուհի МакSим-ը երկրորդ երեխան է ունեցել. նրա երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է Hello ամսագիրը։

 

Աղջիկը կշռում է 3.6 կգ։ Նորածինը և մայրն այժմ իրենց լավ են զգում։

 

МакSим-ն առաջին երեխային ունեցել էր 2009-ի մարտի 8-ին՝ իր առաջին ամուսին, ձայնային ռեժիսոր Ալեքսեյ Լուգովցովից։ 2011-ի մարտին զույգը բաժանվել է։

 

Երկրորդ երեխայի հոր մասին երգչուհին դեռ ոչ մի մեկնաբանություն չի արել։

 

Ռուս երգչուհի МакSим-ը երկրորդ երեխան է ունեցել