Սուպերքարերի մրցապայքար. համեմատվում են բրիտանական McLaren P1-ը և իտալական LaFerrari-ն (լուսանկարներ)
Business Insider-ը համեմատականներ է անկացրել սուպերքարերի աշխարհի ամենավառ ու ցանկալի ներկայացուցիչների` McLaren P1-ի և Ferrari LaFerrari-ի միջև`պարզելու, թե որն է առավել նախընտրելի և հզոր:
Երկու հիբրիդն էլ շքեղ են, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը: Համեմատելիս հաշվի է առնվել տեսքը, հզորությունը, արագությունը և այլ հատկանիշներ:
Անվանումը. P1, որը McLarenի լեգենդար F1-ի` աշխարհի նախկին ամենաարագ մեքենայի հաջորդն է:

Անվանումը. LaFerrari, որը բրենդի իտալական անվանումն է:

Ձիաուժը. P1-ը V-8 շարժիչով զարգացնում է 727 ձիաուժ հզորություն, իսկ էլեկտրական շարժիչի հետ միասին` 903:

Ձիաուժը. LaFerrari-ին 6.3 լիտր ծավալով V-12 և էլեկտրական շարժիչներով զարգացնում է 950 ձիաուժ:

Առավելագույն արագությունը. McLaren-ի համար 350 կմ/ժամ

Առավելագույն արագությունը. Ferrari-ի համար 349 կմ/ժամ

Արագացումը. 100 կմ/ժամը P1-ը զարգացնում է 3 վայրկյանում և 300 կմ/ժամին հասնում է 17 վայրկյանում:

Արագացումը. 100 կմ/ժամը LaFerrari-ն զարգացնում է 3 վայրկյանում և 300 կմ/ժամին հասնում է 15 վայրկյանում:

Դեպի վեր բացվող դռներ. մկրատաձև դռները տպավորիչ տեսք են հաղորդում P1-ին:

Դեպի վեր բացվող դռներ. այնքան էլ չեն սազում Ferrari-ին:

Գինը. P1-1.2 մլն դոլար

Գինը. LaFerrari-1.4 մլն դոլար

Հասանելիությունը. McLaren-ը 375 P1 կարտադրի:

Հասանելիությունը. Ferrari-ն 499 LaFerrari կթողարկի:











