Renault-ի մեքենաները 2016-ից կներկայանան նոր դիզայնով (լուսանկարներ)
Renault ընկերությունը 2016-ին մտադիր է նոր կոնցեպտային մեքենա ներկայացնել, որի նախատիպը կցուցադրի դիզայնի ուղությունը, որով ավտոարտադրողը մտադիր է կառուցել իր հետագա սերիական մոդելները:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` Autocar-ին հղումով, այս մասին հայտարարել է ֆրանսիական ընկերության գլխավոր դիզայներ Լոուրենս վան դեն Աքերը: Նրա խոսքով` նորույթը ապագայի մոդելների վրա այնպիսի ազդեցություն կունենա, ինչպես ժամանակին Renault DeZire էլեկտրական կոնցեցպտը, որը 2010-ին ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում:
Հաջորդ սերնդի հեթչբեքը կստանա Megane անվանումը, որի հիման վրա նաև քրոսովեր կկառուցվի: Սպասվող մոդելի մասին այժմ ուրիշ ոչինչ չի հաղորդվում:
Renault DeZire-ն

















