Duster Oroch՝ Renault-ի նոր ու խոստումնալից մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Renault ընկերությունն իր Duster Oroch մեքենան կներկայացնի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ն անցկացվելիք Սան Պաուլուի միջազգային ավտոսրահում, հայտնել են ընկերությունից։
Ավտոմեքենան մշակել է բրազիլական RDAL դիզայն-կենտրոնը, գրում է vedomosti.ru-ն։
Մեքենան ունի գազարագույնով, մոխրագույնով և սև գույնով ձևավորված սպորտային շեշտադրմամբ դիզայն։ Այն ունի 45.72սմ (255x60) անվադողեր և 5 նստատեղով սրահ։
Duster Oroch-ը համալրված է մի քանի 80° և 140° տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս վարորդին հետևել շրջակայքում կատարվող իրադարձություններին։
Ընկերության՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանային գործադիր տնօրեն Դենի Բարբյեն ասել է, որ Duster Oroch-ը կդառնա Լատինական Ամերիկայի շուկայում իրենց արտադրանքի զարգացման առավել հստակ օրինակ։





















