«Ճիչ» սարսափ ֆիլմը թողարկվելու է սերիալի ձևաչափով
MTV հեռուստաընկերությունը կթողարկի նոր սերիալ, որը հիմնված կլինի Ուես Քրեյվենի հանրահայտ «Ճիչ» սարսափ ֆիլմի վրա, գրում է korrespondent.ru-ն։
2015-ի հոկտեմբերին արդեն նախապատրաստվում է առաջին 10 էպիզոդի ցուցադրությունը, գրում է THR-ն։
Որպես գործադիր պրոդյուսեր հանդես կգա Ուես Քրեյվենը։ Նշվում է, որ ամեն սերիայի տևողությունը մեկ ժամ է լինելու։
Սցենարը գրելու են Ջեյ Բիթին և Դեն Դվորկինը։ Դեռ հայտնի չէ սերիալի դերասանական կազմը։
Առաջին անգամ «Ճիչ» ֆիլմն էկրաններին է հայտնվել 1996-ին, որում գլխավոր դերում հանդես է եկել Քորթնի Կոքսը։
Ֆիլմը միանշանակ չէր ընկալվել մի շարք երկրներում՝ իր բռնության բաց տեսարանների պարունակության պատճառով։ Սակայն այդ փաստը չի խանգարել ֆիլմին ունենալու իր երկրպագուները։










