Նոր հավելվածը կօգնի պարզել Twitter սոցցանցում պոտենցիալ ինքնասպաններին
Samaritans Radar նոր հավելվածը կօգնի պարզել Twitter սոցկայքում պոտենցիալ ինքնասպաններին։ Ծրագիրը թողարկել է Samaritans բարեգործական կազմակերպությունը, գրում է Газета-ն։
Հավելվածն ունակ է ուղարկել էլեկտրոնային ծանուցումներ իր հետևորդներին այն դեպքում, եթե մարդիկ, ում կարդում են Twitter-ում, սուիցիդալ են թվում։ Samaritans Radar-ն օգտագործում է հատուկ ալգորիթմ՝ հիմնական բառերը և արտահայտությունները որոշելու համար, որոնք նկարագրում են մարդու ծանր բարոյական վիճակը։ Օրինակ՝ «հոգնել եմ միայնությունից», «ատում եմ ինձ», «դեպրեսիայի մեջ եմ», «օգնեք ինձ» և «որևէ մեկի հետ խոսելու կարիք ունեմ»։
Այնուհետ հավելվածը հարց է տալիս, թե արդյոք նման հրապարակային գրառումներն անհանգստության պատճառ կարող են լինել։ Նշվում է, որ Samaritans Radar-ը դեռ չի կարող գուշակել հեգնանքը։
Ծրագիրը նախատեսված է հիմնականում 18-35 տարեկան օգտատերերի համար։










