Motorola-ն ներկայացրել է նոր Droid Turbo սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)

13:15 • 29.10.14

Verizon և Motorola ընկերությունների համատեղ մշակած վերջին Droid սմարթֆոնը զարմացրել է իր նորամուծություններով, գրում է CNN Money-ն։

 

Droid Turbo կոչվող սմարթֆոնը, Verizon ընկերության պնդմամբ, այժմ կարող է 48 ժամ աշխատել առանց լիցքավորման։ Այն կարող է ընդամենը 15 րոպե լիցքավորվելու դեպքում աշխատել 8 ժամ։

 

Փաստացի շուկայում գոյություն չունի ավելի հզոր սմարթֆոն այդքան մեծ RAM-ի ծավալով, կամ էկրանի պարզությամբ (2560x1440 AMOLED)՝ ինչպես Droid Turbo-ն է, գրում է լրատվամիջոցը։

 

Այն ունի 21 MP տեսախցիկ (5248x3936) և 2MP դիմային տեսախցիկ։ Աշխատում է Android KitKat 4.4.4-ով և կշռում է 169 գրամ:

 

Արժեքը 199 դոլար է՝ 32ԳԲ-ի և 249 դոլար՝ 64ԳԲ-ի համար։  

droid turbo backdroid turbo screen

Motorola-ն ներկայացրել է նոր Droid Turbo սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)