Հնագիտական պեղումներ, որոնք ավելի զարհուրելի են, քան սարսափ ֆիլմերը (լուսանկարներ)
Սովորաբար, հնագետներին այդքան էլ հեշտ չէ վախեցնել, քանի որ նրանք բազմաթիվ զարհուրելի գտածոներ են հայտնաբերում իրենց աշխատանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, կան պեղումներ, որոնք սարսափեցրել են նույնիսկ նրանց, գրում է tengrinews.kz-ն։
Փոսեր, որոնք լի են եղել կտրված ձեռքերով.jpg)
.jpg)
Եգիպտական Ավարիս քաղաքի երբեմնի հիասքանչ դղյակում կատարված պեղումների ժամանակ հնագետները գտել են 4 փոս։ Դրանց մեջ մարմնի ոչ մի այլ մասի հետք չի եղել, բացի մի քանի կտրված ձեռքի դաստակներից։ Նշվում է, որ գտնված ձեռքերը պատկանել են չափահաս տղամարդկանց, և գերակշռել են աջ ձեռքերը։ Պեղումների ղեկավար Մանֆրեդ Բիտակը կարծիք է հայտնել, որ հնարավոր է դրանք հին ավանդույթի ապացույցն են, երբ զինվորներն իրենց թշնամու դաստակները կտրում էին և հանձնում իրենց հրամանատարներին, որոնք էլ հանդիսավոր կերպով դրանք թաղում էին և պարգևներ շնորհում զինվորներին։
Զոհաբերված երեխաների սառեցված մարմիններ.jpg)
.jpg)
Ինկերի մոտ «կապակոչա» կոչվող ծեսի ժամանակ ընտրվում էին ամենագեղեցիկ երեխաները, որոնք պետք է ճանապարհորդեին Անդերի գագաթ և այնտեղ սառչեին՝ աստվածներին զոհաբերվելով։ Սովորաբար, ծեսը կատարվում էր ծայրահեղ դեպքերում, երբ բնակավայրին մոտենում էր որևէ բնական աղետ։ Այն ժամանակ հավատում էին, որ զոհաբերված երեխան աստվածություն է դառնում և անմահանում։
«Փազլ» կմախքներից
.jpg)
.jpg)
2000 թ.-ի սկզբին Շոտլանդիայում բրոնզե դարի 3.000-ամյա բնակավայրում հնագետները հայտնաբերել են երկու անձի լավ պահպանված կմախքներ։ Պարզվել էր, որ դրանք կնոջ և տղամարդու են պատկանում, սակայն ավելի քան 10 տարի դրանք ուսումնասիրելուց հետո կենսաբժշկության հնագիտության դասախոս Թերի Բրաունը՝ Մանչեսթերի համալսարանից, վերջապես հասկացել է, որ այդ կմախքների ոսկորները կարծես չեն համապատասխանում իրար։ Արդյունքում Բրաունը որոշել է ԴՆԹ թեստ անցկացնել, որից պարզվել է, որ իրականում ոչ թե 2 կմախք են գտել, այլ 2 «փազլներ»։ Ինչ որ մեկը տքնաջան աշխատանքի արդյունքում ուղիղ 6 դիակից հավաքված ոսկորներից կառուցել է երկու բոլորովին նոր կմախքներ և թաղել դրանք։ Թե ինչի համար և ով է դա արել՝ հայտնի չէ։
Մարդակերների հարձակումը
.jpg)
Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Էլ-Սիդրոն քարանձավում, 1994թվականին հետազոտողները հայտնաբերել են 12 նեանդերթալցու մումիֆիկացված մնացորդ։ Սակայն գտածոն զարհուրելի էր նրանով, որ այն մի ամբողջ ընտանիք էր՝ 3 երեխա, 3 դեռահաս և 6 մեծահասակ։ Բարսելոնայի էվոլյուցիոն կենսաբանության դոկտոր Կարլոս Լալուեզա-Ֆոքսը, ով 13 տարի ուսումնասիրել է մնացորդները, հայտնել է, որ նրանց իրականում սպանել և կերել է մեկ այլ ընտանիք։ Ուսումնասիրողը նաև հայտնել է, որ քարանձավում չեն գտնվել խարույկի մնացորդներ, ինչը ենթադրում է՝ սնվել են հում և ոչ տապակած վիճակում։
Ցեղասպանության փոսը

.jpeg)
Կոլորադոյի լեռնաշղթայում հին հնդկական բնակավայր կա՝ «Դուրանգո» անունով, որն ունի մոտ 22 պարզ կառուցված տուն։ Պարզ կառուցված տները փոսեր են, որոնց վրա դրվում է ծղոտե տանիք։ Նմանատիպ մի տներից մեկում գտնվել են 33 մարդու պատկանող մնացորդներ, որոնք կացնով բաժանել են մասերի և պահել կուժերի մեջ։ Այդ ամենն իրականացրել են երկգլխանի կացնով, որը ևս հայտնաբերել են բնակավայրում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ մարդկանց մասունքները չեն պատկանում բնակավայրում ապրողներին, այլ՝ մեկ այլ էթնիկ խմբի։ Սա գիտնականներին թույլ է տալիս ենթադրելու, որ նրանք բախվել են ցեղասպանության դեպքի։
Ժամանակակից մարդկանց մնացորդները.jpg)
.jpg)

Մարդկային մնացորդների յուրահատկությունն այն է, որ դրանք կարելի է գտնել առ այսօր։ Իտալացի քարտեզագիր և բնագետ Ջիրոլամո Սեգատոն, ով ապրել է երկու դար առաջ, այնքան է տպավորվել եգիպտական մումիաներով, որ որոշել է մշակել մարդկանց մումիֆիկացնելու սեփական մեթոդը։ Նա որոշել է այնպես անել, որ մահացած մարդկանց դիակները քար դառնան։ Նա անհայտ ծագման քիմիական միացություն է ներարկել մահացածներին, որը ներթափանցել է նույնիսկ ամենափոքրիկ մազանոթն ու բջիջը՝ այն քարացնելով։ Ջիրոլամոն ոչնչացրել իր բոլոր ուսումնասիրությունների նյութերը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կգողացվեն։ Բնագետը 44-ամյա հասակում հանկարծամահ է եղել՝ իր հետ գերեզման տանելով մարդկանց քար դարձնելու մեթոդը։










