Վիեննայում ցուցադրվել է AeroMobil 3.0 թռչող մեքենան (տեսանյութ, լուսանկարներ)
Աշխարհում ներկայում հայտնի ամենազարգացած թռչող մեքենան՝ AeroMobil 3.0-ը, ներկայացվել է Pioneers փառատոնում, Վիեննայում, գրում է wired.co.uk-ը։
Առաջին նախատիպը ներկայացվել է մի քանի ամիս առաջ, իսկ արդեն վերջնական փորձնական թռիչքն իրականացվել է հոկտեմբերի 29-ին։
Այն ունի գրավիչ դիզայն և հատուկ նախատեսված է գետնին և օդում երթևեկության համար։
Առավելագույն արագությունը, որ այն կարող է զարգացնել, 200կմ/ժ է, իսկ նվազագույնը՝ 60կմ/ժ, ընդ որում՝ թռիչքի համար անհրաժեշտ է 130 կմ/ժ։
Մեքենան մեկ ժամում օգտագործում է 15 լիտր բենզին։
Այն տեղավորում է երկու մարդու։ Թռիչքից առաջ մեքենայի կողային հատվածներից բացվում են թևերը, և մեքենան պատրաստվում է թռիչքի։
Մեքենան օդ հանելու համար ոչ մի արտոնագրի կամ վարորդական իրավունքի կարիք չկա, այն բավականին հեշտ է կառավարելը։
Ընկերությունը դեռ մեքենան մասսայական վաճառքի չի հանել, սակայն դրա ներուժն արդեն հետաքրքրել է մի շարք ավտոընկերությունների։



















