AMG-ն V12 շարժիչը կօգտագործի հիբրիդային համակարգում
Mercedes-ի AMG ատելիեն մտադիր է իր շարքում պահպանել 6 լիտր աշխատանաքային ծավալով V12 երկտուրբո շարժիչը, որը զգալի փոփոխությունների կենթարկվի` հաշվի առնելով դրա հետագա օգտագործումը հիբրիդային համակարգում: Այս մասին հայտնում է Autocar-ը` AMG-ի ղեկավար Տոբիաս Մոերսին հղումով:
Սպասվում է, որ ուժային համակարգի մշակումը կօգնի համապատասխանել վնասակար նյութերի արտանետումը նվազեցնելու և վառելիքի խնայման խստացող պայմաններին: Բացի այդ, Մոերսը ընդգծել է, որ AMG-ում հրաժարվել են հավելյալ 4 մխոց ավելացնել նոր երկտուրբո 8 մխոցային 4 լիտր ծավալով շարժիչին, քանի որ նման ագրեգատի վերամշակումը շահավետ չի լինի:
AMG-ն մտադիր է ընդլայնել նման շարժիչի կիրառումը, որի դեբյուտը կայացել էր Mercedes-AMG GT մոդելում, որը զարգացնում է 462 կամ 510 ձիաուժ հզորութուն:










