Լույս կընծայվի Բեյոնսեի մասին ինքնակենսագրական գիրք (լուսանկարներ)
Շատ հայտնիներ վերջին շրջանում սկսել են ինքնակենսագրական գրքեր գրել։ Սակայն Բեյոնսեն նրանց թվին չի պատկանում։ Երգչուհու փոխարեն նրա կենսագրությունը կգրի հայտնի ամերիկացի լրագրող և գրող Ռենդի Տարաբորելին, գրում է loveradio.ru-ն։
Ժամանակին Տարաբորելին հրապարակել է այնպիսի հայտնի մարդկանց կենսագրություններ, ինչպես Էլիզաբեթ Թեյլոր, Մայքլ Ջեքսոն, Մադոննա և Մերիլին Մոնրո։ Բեյոնսեի կենսագրական գիրքը վաճառքում կհայտնվի 2015-ին՝ անգլերենով։
Բացի այդ, երգչուհին ամուսնու՝ ռեփերի Jay Z-ի հետ կթողարկի Մեյսոն Փուլի լուսանկարների գիրքը, որը նվիրված է զույգի On The Run շրջագայությանը։
















