Ամերիկացին «կենսական կոշիկ» է ստեղծել, որը կրողին թույլ է տալիս վազել 40 կմ/ժամ արագությամբ (լուսանկար, տեսանյութ)
Ջայլամներին իրենց լայն, առաձգական քայլվածքով կարող են զարգացնել 70 կմ/ժամ արագություն` մեկ քայլով 5 մետր ցատկելով: Փոքրուց հիանալով մոլորակի ամենաարագ թռչնի արագությամբ ու շարժունակությամբ` ամերիկացի գյուտարար Կիհի Սեյմուրը նմանատիպ գաջեթ է ստեղծել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Սան Ֆրանցիսկոյում գործող գյուտարարը գաջեթի նախատիպ է ստեղծել, որը նրա պնդմամբ` թույլ կտա մարդկանց՝ փորձրկել նման անհավանական արագությամբ վազելու զգացողությունը:
«Կենսական կոշիկ» անվանումն ստացած կոշիկները հետին մասում զսպանակներ ունեն, որոնք տեղադրվել են՝ նմանակելու ջայլամի կամ կենգուրուի Աքիլլեսյան ջիլը, որը կրողին ավելի մեծ ուժ կտա վազելու համար: Ներկայիս կառուցվածքով սարքավորումը թույլ է տալիս 40 կմ/ժամ արագություն զարգացնել, որը հավասար է դանդաղ ընթացող մեքենայի արագությանը:














