Ուգո Չավեսի մասին ֆիլմը մրցանակ է ստացել Կուբայի փառատոնում

10:00 • 30.10.14

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Իմ ընկեր Ուգոն» ֆիլմը, որը նվիրված է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին, մրցանակ է ստացել Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության միջազգային փառատոնի շրջանակում, հայտնում է РИА Новости-ն։

 

Չավեսի կերպարը ֆիլմում շատ մարդկային է ստացվել, իսկ նրա բնավորությունը ներկայացվել է նրա մտերիմ մարդկանց վկայությունների միջոցով։ Մասնավորապես՝ ֆիլմում օգտագործվել են Վենեսուելայի ներկայիս առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի, մի շարք այլ նախագահների՝ Ռաֆայել Կորեայի (Էկվադոր), Խոսե Մուխիկայի (Ուրուգվայ), Քրիստինա Ֆերնանդեսի (Արգենտինա), Էվո Մորալեսի (Բոլիվիա) հարցազրույցները։

 

Նկարահանումների համար օգտագործվել են նաև նախկին և գործող զինվորականների հուշերը, ովքեր Չավեսի հետ 1992թ. փետրվարին մասնակցել են պետական հեղաշրջման փորձերին։
 

Ուգո Չավեսի մասին ֆիլմը մրցանակ է ստացել Կուբայի փառատոնում